Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Վարկը որպես «դեղամիջոց»

Վարկը որպես «դեղամիջոց»
13.05.2016 | 01:01

Էներգետիկ համակարգն առողջացման կարիք ունի։ Կառավարությունը փորձում է «հիվանդին բուժել» ֆինանսներ ներարկելով։ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց, գործադիրն էլ հաստատեց 30 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին որոշումը։ «Վարկը հատկացնում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 25 տարով, որից 14,5 տարին՝ արտոնյալ պայմաններով»,- նիստում մանրամասնեց նախարարը։ Կարևորելով էներգետիկ համակարգը, այնուհանդերձ նշենք, որ նիստում այդպես էլ չներկայացվեց, թե որ ոլորտին են հատկացվելու այդ միջոցները, ուղղակի նշվեց, որ դրանք տրվելու են մասնավոր հատվածին։ Եթե նկատենք, որ Հայաստանում ԲԷՑ ընկերությունն է մասնավոր, ապա չի բացառվում, որ վարկի հասցեատերը լինի հենց այդ ընկերությունը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ